Ղազախստանի հայ համայնքի գլխավոր խնդիրը մայրենի լեզվի դասավանդումն է

Ղազախստանի հայ համայնքի գլխավոր խնդիրը մայրենի լեզվի դասավանդումն է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ղազախստանի ազգությունների ասամբլեայի պավիրակությակությանը՝ ասամբլեայի քարտուղարության ղեկավար Երալի Տոգժանովի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ղազախստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Այիմդոս Բոզժիգիտովը:

Հյուրերը ներկայացրել են Ղազախստանում ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանն ուղղված պետական քաղաքականության սկզբունքները և Ղազախստանի ազգությունների ասամբլեայի գործունեությունը:

Քննարկվել են Ղազախստանի հայ համայնքների խնդիրները՝ մասնավորապես անդրադառնալով Ղազախստանի ընդհանուր հանրակրթական և կիրակնօրյա դպրոցներում մայրենի լեզվի դասավանդման խնդիրներին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է սփյուռքի նախարարության ծրագրերը և առաջարկել համագործակցել:

Հանդիպման ընթացքում փոխհամաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի Ղազախստանի ազգությունների ասամբլեան կաջակցի Ղազախստանի հայ համայնքի՝ նախարարության ծրագրերին առավել ակտիվ մասնակցություն ունենալու հարցում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---