Երևանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը շրջվել է. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել

Երևանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը շրջվել է. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղազանչի գյուղի մոտակայում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը Երևան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Ըստ նախնական տվյալների` կա մեկ զոհ և 10 տուժած: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---