Բացվել է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը

Բացվել է  աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Երևանի «Ակադեմիա» պատկերասրահում բացվել է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Ակադեմիա» պատկերասրահում դիտել է ցուցահանդեսը:

Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի օրհնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և նվիրվում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի 100-ամյա հոբելյանին:

Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոս 16-ին Ստամբուլում: 1961թ. ավարտել է զինվորական ծառայությունը և աշխատանքի անցել «Հայաթ» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում:

1970-ականներին լուսանկարել է այնպիսի հեղինակավոր դեմքերի, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք: 1975թ. նկարահանել է «Հերոսի վերջը» վավերագրական ֆիլմը: 2004թ. Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է: Գյուլերը համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը, ինչի համար էլ ստացել է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» անունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---