ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԱՆԿԱՑՐԵԼ Է ՋԱՎԱԽՔԻՑ ԵԿՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ից Վրաստանի հայաբնակ Ջավախքից Հայաստան մուտք գործող ուղեւորատրանսպորտի մաքսային մուծումները նախկին 21.000 դրամի փոխարեն կկազմեն 37.000 դրամ, հաղորդում է Ա-Ինֆո գործակալությունը: Նախօրեին, Վրաստանի եւ Հայաստանի սահմանային Բավրա հայկական մաքսային կետում մոտ հինգ ժամ կանգնեցվել են Ջավախքից ՀՀ մեկնող ուղեւորատար վրացական պետհամարանիշներով միկրոավտոբուսները: Հայաստանի մաքսատան աշխատողները մուտքի արգելումը պատճառաբանել են նրանով, որ դրա իրավունքի համար պետք է ունենալ կամ հատուկ միջպետական պայմանագիր, կամ յուարքանչյուր մուտքի համար վճարել մոտ 37.000 դրամ (խոսքը 7 եւ ավելի նստատեղ ունեցող մեքենաների մասին է): Այս պահանջը վրդովմունք է առաջացրել մեքենավարների եւ ջավախքցի ուղեւորների մոտ, քանի որ այն ուղղակիորեն անդրադառնում է ջավախքցիների սոցիալական վիճակի վրա եւ ենթադրում է նաեւ Հայաստան-Ջավախք երթուղու ճանապարհավարձի ավելացում: Ի դեպ նշենք, որ վրացական կողմից նման ցուցումներ չկան: Հակառակը, դեռեւս 2004թ. Վրաստանի խորհրդարանը հաստատել է Վրաստան մուտք գործող օտարերկրյա մեքենաներից գանձվող հարկերի առավելագույն չափը` մոտ 10 լարի (մոտ 5 դոլար):
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---