Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի սեմինարին

Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի սեմինարին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-22-ին ԵՄ Արևելյան գործընկերության մշակութային ծրագիրը սեմինար կանցկացնի Բաքվում: Սեմինարի նպատակն է ամրապնդել մշակույթի ոլորտի և նրա օբյեկտների գործունեությունը գործընկեր երկրներում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Տրդատ Չալըմյանը, Հայաստանը սեմինարին չի մասնակցի:

Սեմինարը կոչված է աջակցելու մասնակիցներին ծրագրի գաղափարի որոշման, նախագծային առաջարկների մշակման ու հաջող կիրառման պրոֆեսիոնալ հմտությունների բարձրացման գործում:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 14-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---