Ճարտարապետ Աշոտ Երեմյանի ընկերությունն ապօրինի գործունեության արդյունքում ստացել է 4մլն դրամի շահույթ

PanARMENIAN.Net - ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի կողմից ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այս տարվա ընթացքում պետական բյուջե է գանձվել 73մլն դրամ:

ՊԵԿ քննչական և հետաքննչական վարչություններ են ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ և 205-րդ հոդվածների հատկանիշներով 33 նյութ՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Իսկ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների արդյունքում պետբյուջե է գանձվել մոտ 383մլն դրամ:

Օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնում օրերս ստացված տեղեկություններից պարզվել է, որ «Նորգալ» ՍՊԸ սեփականատեր և գործադիր տնօրեն, ճարտարապետ Աշոտ Երեմյանն ընկերության անվամբ նախկինում ստացված քաղաքաշինական փաստաթղթերի մշակման լիցենզիան 2011 և 2012 թվականներին պատվիրատուներին խաբեությամբ ներկայացրել է իբրև գործող փաստաթուղթ: Ավելին, այդ ընթացքում վերջինս հասցրել է իրականացնել նաև զանազան ինժեներական կառույցների նախագծման, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության 37 պատվեր: 8-րդ բաժնի աշխատակիցները պարզել են նաև, որ այդ գործունեության արդյունքում կազմված փաստաթղթերն, այդ թվում չգործող լիցենզիան, հետագայում օգտագործվել են նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, պետական այլ մարմիներ ներկայացնելու, ինչպես նաև շինարարական աշխատանքների իրականացման նպատակով: Պարզվել է նաև, որ ապօրինի գործունեության արդյունքում ընկերությունը ստացել է մոտ 4մլն դրամի հասույթ, այնինչ, ճարտարապետ Երեմյանն այդ ընթացքում հարկային մարմին չի ներկայացրել ոչ միայն համապատասխան հաշվետվություններ, այլև խուսափել է այդ գործարքներից բխող հարկային պարտավորություններից: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` Երեմյանի կողմից մատուցված համանման այլ ծառայությունները ը բացահայտելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---