Երևանում կցուցադրվեն ճարտարապետների գեղանկարչական աշխատանքները

Երևանում կցուցադրվեն ճարտարապետների գեղանկարչական աշխատանքները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կբացվի «Ճարտարապետների գեղանկարչական աշխատանքների» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են ճարտարապետների, ինչպես նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ավելի քան 40 ուսանողների գեղանկարչական, գրաֆիկական, դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքներ:

Ցուցահանդեսում ներկայացվելու են Գյումրիի, Վանաձորի, Գորիսի, Դսեղի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հայ ճարտարապետների գործերը, ինչպես նաև թանգարանի պահոցից որոշ աշխատանքներ:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 3-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---