Al-Arabia. Բրիտանական հատուկջոկատայինները մարզում են «մահվան էսկադրոններ» Ասադին չեզոքացնելու համար

Al-Arabia. Բրիտանական հատուկջոկատայինները մարզում են «մահվան էսկադրոններ» Ասադին չեզոքացնելու համար

PanARMENIAN.Net - Al-Arabia հեռուստաալիքը հրապարակել է նյութ, որում պնդում է, որ Բրիտանիայի հատուկջոկատայինները մարզում են «մահվան էսկադրոններ» սիրիացի ապստամբների շարքից: Այդ խմբավորումների նպատակը կինի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և նրա շրջապատի ֆիզիկական վերացումը:

Բրիտանական կառավարությունում Al-Arabia-ի աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի վերընտրվելուց հետո Բրիտանիայի և Ամերիկայի կառավարությունները որոշում են ընդունել այն մասին, որ պետք է վերջ դնել Սիրիայում արյունահեղությանը, որը տևում է արդեն 20 ամիս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---