Համերգ և ցուցահանդես` Կամերային երաժշտության տանը

Համերգ և ցուցահանդես` Կամերային երաժշտության տանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին` ժամը 18:30-ին, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա արվեստի երեկո:

Համերգի հետ մեկտեղ կբացվի երիտասարդ գեղանկարիչների ցուցահանդես: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց գեղանկարիչ Աշոտ Գրիգորյանը, նման միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում, և գաղափարը դաշնակահարներինն է: Կցուցադրվեն Աշոտ Գրիգորյանի և Տիգրան Հակոբյանի գեղանկարչական աշխատանքները, ընդ որում` թե համեմատաբար վաղ, թե` նոր ստեղծված:

Համերգի ժամանակ ելույթ կունենան դաշնակահարներ Մարինա Վարդանյանն ու Հայարփի Գրիգորյանը, թավջութակահար Աշխեն Գասպարյանը, ջութակահար Թերեզա Նաչարյանը, մենակատար` Ամալյա Բալոյան: Ծրագրում կհնչի Արամ Խաչատրյան (հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից, Ռախմանինով (Ռոմանսներ, Vokaliiz), Սարաջյան (համարներ «Աշուղական» սյուիտից), Ալթունյան («Քոչարի», «Բերդ պար»), Պիացոլա (Oblivion, «Տարվա եղանակները», Ալ. Հարությունյան- Բաբաջանյան («Հայկական ռապսոդիա»), հոգևոր երգեր և Կոմիտաս:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---