Կիրսան Իլյումժինովը ցանկանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «բախվեն» շախմատի տախտակի վրա![]() 14 նոյեմբերի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ 2013-ի հունվարին, երբ Հայաստանում տեղի կունենա ՖԻԴԵ-ի Նախագահական խորհուրդը, նա Սերժ Սարգսյանի հետ կմասնակցի Երևանի կենտրոնական փողոցում շախմատի ակադեմիայի շինարարության հիմնարկեքին: «Ինչպես հայտնի է, անցած տարի Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել շախմատը որպես պարտադիր առարկա դպրոցական ծրագրի մեջ ներառելու մասին: Հայաստանում ակադեմիայի բազայի վրա հայտնի գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի գլխավորությամբ պատրաստվում է շնորհանդես Նախագահական խորհրդի համար շախմատային պարտադիր ուսուցում ներմուծելու փորձի մասին»,- Իլյումժինովի խոսքերը հաղորդում է chess2012.ugrasport.com-ը: Իլյումժինովը նշել է, որ ցանկանում է, որ մի երկիրը «բախվի» մյուսի հետ, բայց միայն շախմատի տախտակի վրա. «Օրինակ, Ուկրաինան` Ռուսաստանի դեմ, Հայաստանը` Ադրբեջանի, Ռուսաստանը` ԱՄՆ-ի: Կարելի է ասել, որ կորոշվի ազգի միջին IQ-ն, և դա խթան կդառնա երկրների նախագահների համար, որպեսզի դպրոցական ծրագրում շախմատ ներառեն»: ՖԻԴԵ-ի ղեկավարը խոստովանել է, որ երբ սկսում է քննարկել այդ նախագիծը պետությունների ղեկավարների հետ, բոլոր սկսում են վախենալ: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջարկեցի խաղ կազմակերպել երկու երկրների միջև: Մի նախագահն ասաց. «Իսկ եթե մենք պարտվենք, ապա կստացվի, որ մենք ավելի հիմա՞ր ենք»,- հավելել է նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |