Առնվազն 20 մարդ է զոհվել Իրաքում ահաբեկչական գործողությունների արդյունքում

Առնվազն 20 մարդ է զոհվել Իրաքում ահաբեկչական գործողությունների արդյունքում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին Իրաքում ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել առնվազն 20 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Ըստ իրաքյան ԶԼՄ-ների, պայթյունները որոտացել են Բաղդադում, ինչպես նաև երկրի հյուսիսում և հարավում:

Էլ Հիլլա քաղաքում ականապատ ավտոմեքենայի պայթյունից 10 իրաքցի է սպանվել, մոտ 60-ը տուժել են:

Մայրաքաղաքում մեքենան պայթել է «Իշտար-Շերատոն» հյուրանոցի հարևանությամբ: Զոհվել է մեկ մարդ և չորսը վիրավորվել են, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Պայթյուններ են որոտացել նաև Քիրկուկում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---