Նոյեմբերի 14-ին Հայաստանի ձյուդոյի Մ-23 տարեկանների հավաքականը կմեկնի Պրահա![]() 14 նոյեմբերի 2012 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի ձյուդոյի Մ-23 տարեկանների հավաքականը կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա մասնակցելու Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու Գրիգոր Իվանյանը (60 կգ), Գոռ Հարությունյանը, Տիգրան Վարոսյանը (66 կգ) և Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ): Հավաքականը մրցավայր է մեկնելու Տիգրան Բաբայանի գլխավորությամբ, իսկ որպես մրցավար առաջնությունում հանդես է գալու Դավիթ Խիթարյանը: 60 և 66կգ քաշայինները գոտեմարտելու են նոյեմբերի 16-ին, իսկ 81 կգ` նոյեմբերի 18-ին: Պրահայում ելույթ կունենան ավելի քան 400 ձուդոիստներ, որոնցից 7-ը մասնակցել են Օլիմպիական խաղերին: Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի ձյուդոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, առավել մեծ հետաաքրքրություն է առաջացնում 66, 73 և 81 կգ քաշայինների պայքարը, որտեղ մրցելու են աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |