Բրյուսելը Կահիրեին 5 մլրդ եվրո կհատկացնի որպես ֆինանսական օգնություն![]() 14 նոյեմբերի 2012 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը Կահիրեին երկու տարվա ընթացքում 5 մլրդ եվրո կհատկացնի որպես ֆինանսական օգնություն: Այդ մասին ասվում է Եգիպտոսի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆինանսական աջակցության փաթեթը կուղղվի ԵՄ տարբեր ֆինանսական կառույցների միջոցով, մեծ մասը կտրամադրեն Եվրոպական ներդրումային բանկն ու ՎԶԵԲ-ը: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի երեքշաբթի ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ կայացած հանդիպմանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |