«Թալիբանի» գրոհայինները գնդակահարել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի բազայում աշխատող թարգմանիչներին![]() 14 նոյեմբերի 2012 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը թալիբները սպանել են երկու թարգմանիչների, ովքեր պայմանագրով աշխատումէին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի բազայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով տեղական ԶԼՄ-ներին: Միջադեպը տեղի է ունեցել Լոգար նահանգում, որի նահանգապետի մամուլի քարտուղարը հաղորդել, որ աֆղանցիներն աշխատել են Camp Shank ամերիկյան ռազմաբազայում: Ոստիկանության տվյալներով, գրոհայինները կանգնեցրել են ավտոմեքենան, որով գնում էին թարգմանիչները, նրանց դուրս բերել և սպանել` գլխից գնդակահարելով: Աֆղանստանի հազարավոր երիտասարդներ աշխատում են թարգմանիչներ արտասահմանյան ռազմական կոալիցիայի շարքերում` հույս ունենալով արտասահմանում բնակության հնարավորություն ստանալու: Այսպես` Կանադան արդեն բնակության իրավունք է տրամադրել ավելի քան 80 աֆղանցիների և նրանց ընտանիքի անդամներին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |