Դամասկոսը ընդդիմության` կոալիցիա ստեղծելու մասին համաձայնագիրը համարում է «պատերազմի մարտահրավեր»![]() 14 նոյեմբերի 2012 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Դամասկոսը «պատերազմի հայտարարություն» է համարել սիրիական ընդդիմության` կոալիցիա ստեղծելու մասին համաձայնագիրը, չորեքշաբթի օրը հաղորդել է Ֆրանս Պրեսսը` հղելով Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ ալ-Միկդադաի հայտարարությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Նախորդ կիրակի Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած սիրիական ընդդիմադիր ուժերի խորհրդակցության ժամանակ ստորագրվել է հեղափոխական ուժերի և ընդդիմության սիրիական ազգային կոալիցիայի ստեղծման մասին համաձայնագիր: Կոալիցիան ներկայացնում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բոլոր գործող հակառակորդների շահերը: Սիրիայում արդեն մեկ ու կես տարի է չեն դադարում բախումները զինված ընդդիմության և կառավարական ուժերի միջև: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, երկրում զոհվել է մոտ 35 հազար մարդ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |