Թուրքական սահմանամերձ քաղաքը ռմբակոծվում է Սիրիայի կողմից

Թուրքական սահմանամերձ քաղաքը ռմբակոծվում է Սիրիայի կողմից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին թուրքական սահմանամերձ Ջեյլանպինար քաղաքի առնվազն երկու տուն է ոչնչացվել սիրիական տարածքից իրականացված ռմբակոծության արդյունքում, հաղորդում է lenta.ru-ն` հղելով Associated Press-ին:

Հրաձգությունն իրականացվել է սիրիական Ռաս ալ-Այն քաղաքից, որի համար ապստամբներն ու կառավարական ուժերը պայքարում են վերջին մի քանի օրերի ընթացքում: Հրաձգությունների, ռմբակոծությունների և կատաղի մարտերի պատճառով թուրքական իշխանությունները տարհանել են սահմանամերձ երեք գյուղերի բնակիչների:

Reuters-ի հաղորդմամբ, պաշտպանության նախարար Իսմետ Յիլմազը հայտարարել է, որ Թուրքիայի ՌՕՈւ « ադեկվատ պատասխան» կտան արտասահմանյան ռազմական ավիացիայի ցանկացած ներխուժման:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---