Իսրայելի ԶՈւ լայնածավալ գործողություններ են սկսել Գազայի հատվածի ահաբեկիչների դեմ

Իսրայելի ԶՈւ լայնածավալ գործողություններ են սկսել Գազայի հատվածի ահաբեկիչների դեմ

PanARMENIAN.Net - Իսրայելը պաշտոնապես խոստովանել է, որ մասնակից է չորեքշաբթի օրը ՀԱՄԱՍ-ի զինվորական թևի առաջնորդ Ահմեդ ալ-Ջաբարիի չեզոքացմանը և հայտարարել է Գազայի հատվածում ահաբեկիչների դեմ լայնածավալ գործողություններ սկսելու մասին:

Ավելի վաղ Ջաբարիի մահվան մասին հայտարարել էր ՀԱՄԱՍ շարժումը, որը ղեկավարում է պաղեստինյան ափամերձ շրջանը:

« Մեր օպերացիան Իսրայելի հարավի շարունակական ռմբակոծության պատասխանն է: Պաղեստինյան հրթիռների հասանելիության շրջանում բնակվում են Իսրայելի միլիոնավոր բնակիչներ: Մեր հիմնական նպատակը մե քաղաքացիների անվտանգության ապահովումն ու զսպվածության գործոնի մեծացումն է»,-Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցչի խոսքը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---