Ամերիկուհին վրաերթի է ենթարկել ամուսնուն` իմանալով, որ վերջինս չի քվեարկել Ռոմնիի օգտին

Ամերիկուհին վրաերթի է ենթարկել ամուսնուն` իմանալով, որ վերջինս չի քվեարկել Ռոմնիի օգտին

PanARMENIAN.Net - Ամերիկյան Արիզոնա նահանգի բնակչուհին վրաերթի է ենթարկել ամուսնուն` իմանալով, որ նա չի մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին, չորեքշաբթի օրը հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Ասսոշիեյթիդ Պրեսսին:

Ինչպես ոստիկանությունում են հաղորդել, Հոլլի Սոլոմոնը բացասաբար էր վերաբերում երկրի գործող նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությանը և հուսով էր, որ իր ամուսինը կքվեարկեր հանրապետական-թեկնածու Միթ Ռոմնիի օգտին:

Ոստիկանությունը ձերբակալել է կնոջը: Կինը պնդում է, որ ընդամենը ցանկացել է վախեցնել ամուսնուն, սակայն սխալմամբ սեղմել է սխալ ոտնակ:

ԱՄՆ նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 6-ին: Դրանց արդյունքում հաղթանակ է տոնել երկրի գործող նախագահ Բարաք Օբաման:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---