Սարգիս Հովսեփյան. Ես շատ ուրախ եմ, որ նման հաշվով ավարտվեց հանդիպումը![]() 14 նոյեմբերի 2012 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը, որն ավարտվեց հայերի օգտին` 4:2 հաշվով, Սարգիս Հովսեփյանի համար վերջինն էր: Հավաքականի ավագը խաղից հետո խոստովանեց, որ շատ լավ զգացողություններ ունի: «Ես տղաներին խնդրել էի, որ անպայման հաղթեն, ու նրանք արեցին դա: Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ նման հաշվով ավարտվեց հանդիպումը»,- ասաց Հովսեփյանը: Նա նշեց, որ վերջին խաղի ժամանակ ստացած նվերներն իր համար անակնկալ էին. «Իհարկե, միշտ էլ հաճելի է նվերներ ստանալ»: Հարցին, թե ում է տեսնում իրեն փոխարինող, պաշտպանը պատասխանեց. «Ունենք շատ փորձառու մարզիչ, ու Վարդան Մինասյանը կկարողանա գտնել աջ կողմում ինձ փոխարինող»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |