Չաբա Լասլո. Հայաստանը լավ հավաքական ունի, և այսպիսի մրցավարության կարիք չունի

Չաբա Լասլո. Հայաստանը լավ հավաքական ունի, և այսպիսի մրցավարության կարիք չունի

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականից Երևանում 4:2 հաշվով կրած պարտությունից հետո Լիտվայի ընտրանու մարզիչ Չաբա Լասլո նշեց, որ խաղի մասին ավելի լավ է հարցնել մրցավարին: «Ես նկատել եմ շատ խաղից դուրս վիճակներ, որոնց մրցավարը չի արձագանքել: Ես հարգում եմ ձեր հավաքականին. եթե հաղթել է, ուրեմն ուժեղ է եղել, բայց իսկական ֆուտբոլն այսպիսին չէ: Դուք լավ հավաքական ունեք, և այսպիսի մրցավարության կարիք չունեք»,- ընդգծեց նա:

Մարզիչը նշեց, որ լիտվացիներն այսօր լավ չխաղացին, և խաղից հետո նա իր դժգոհությունն է հայտնել նաև մրցավարին. «Եթե մեր խաղը ստացվեր, կարող էինք 2:2 խաղալ: Ես հպարտ եմ իմ տղաներով, որովհետև նրանք անգամ 4:1 հաշվի ժամանակ չկոտրվեցին և կարողացան մեկ գոլ էլ խփել»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---