«ՀԺ».ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարին հեռացրել են հնդիկ պաշտոնային «էշ» անվանելու համար

«ՀԺ».ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարին հեռացրել են հնդիկ պաշտոնային «էշ» անվանելու համար

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանն օրերս հեռացվել է պաշտոնից: Պաշտոնանկության պատճառը ՀՀ-ում Հնդկաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ տեղի ունեցած միջադեպն է: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Սամվել Ավետիսյանը և ժամանակավոր հավատարմատար Պանկաջ Սաքսենան հանդիպել են, որի ընթացքում հավատարմատարը ինչ-որ դիտարկումներ է արել ՀՀ-ում հնդիկ ուսանողների կենցաղային պայմանների վերաբերյալ: Ավետիսյանին դուր չի եկել դա և, շրջվելով դեպի իր օգնականը, ասել է՝ էս էշին տես, եկել ինձ բան է սովորեցնում: Հավատարմատարի թարգմանիչը լսել է դա և թարգմանել, որից հետո Պանկաջ Սաբսենան հեռացել է: Նա Հնդկաստանի ԱԳՆ-ին ներկայացրել է կատարվածը: ԱԳՆ-ն էլ նոտա է հղել Հայաստան և սպառնացել ետ կանչել հնդիկ ուսանողներին:

Ավետիսյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում, նախ, հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունները, ապա հավելել է, որ կա այդ պաշտոնական հանդիպման արձանագրությունը. «Կարող եք մեր համալսարանի ղեկավարությանը դիմել, մենք կտրամադրենք արձանագրությունը, կնայեք: Դա պաշտոնական խոսակցություն է եղել, չի կարող կոպիտ բան լինել»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---