Moscow Open-2013-ում հանդես կգան աշխարհի 30 երկրների 1500 շախմատիստուհիներ

Moscow Open-2013-ում հանդես կգան աշխարհի 30 երկրների 1500 շախմատիստուհիներ

PanARMENIAN.Net - Ավելի քան 1500 մասնակիցներ են ներգրավված լինելու ավանդական դարձած Moscow Open-2013 Միջազգային շախմատային փառատոնի մեկնարկում, «Ռ-Սպորտ» գործակալությանը հայտնել է Մոսկվայի Շախմատի ֆեդերացիայի մամուլի կցորդ Էլդար Մուհամետովը:

Փառատոնը կանցկացվի հաջորդ տարվա հունվարի 31-ից փետրվարի 10-ը` Ռուսական պետական սոցիալական համալսարանում: Փառատոնի շրջանակներում ներառված կլինեն 8 մրցաշարեր, որոնց կմասնակցեն ինչպես հայտնի գրոսմայստերներ, այնպես էլ շախմատի սիրահարներ, ինչպես նաև մոտ 600 երեխաներ: Փառատոնի ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 3.5 մլն ռուբլի: Այս մրցաշարում հանդես կգան նաև հայ շախմատիստներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---