Մինչև 2014թ փետրվար Գերմանիան կկրճատի Աֆղանստանում իր զորակազմը

Մինչև 2014թ փետրվար Գերմանիան կկրճատի Աֆղանստանում իր զորակազմը

PanARMENIAN.Net - Մինչև 2014թ փետրվար Գերմանիան կկրճատի Աֆղանստանում իր զորակազմի քանակությունը մինչև 3300: Այս մասին ասվում է Բունդեսվերի նոր մանդատի նախագծում, որը ներկայացվել է նոյեմբերի 14-ին, հաղորդում է lenta.ru-ն` հղելով Deutsche Welle-ին:

Ըստ նախագծի, որը ներկայացվել է Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզյերի և ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեի կողմից, մինչև 2014թ փետրվար մոտ 1500 զինվորներ և սպաներ կլքեն Աֆղանստանը: Այսպիսով գերմանական կոնտինգենտի քանակությունը կկրճատվի մեկ-երրորդով:

Նախագիծը նոյեմբերին կդիտարկվի երկրի կառավարության կողմից, ապա բունդեստագը կկայացնի վերջնական որոշում: Ներկայումս Աֆղանստանում են գտնվում 4760 գերմանացի զինծառայողներ, իսկ մինչև 2013թ հունվար նրանց թիվը պետք է կրճատվի մինչև 4400-ի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---