ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԱՄԵՐԻԿԱՆԱ ՔԱՂԱՔԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Բրազիլիայի Ամերիկանա քաղաքի խորհրդարանն ընդունել է «Համերաշխություն հայերի հետ 1915-1917թթ. Ցեղասպանության կապակցությամբ» բանաձեւը, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետհանձնաժողովը: Բանաձեւում ներկայացված են վաղ շրջանից մինչեւ 20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում հայ ժողովրդի պատմության եւ ազատության համար մղած պայքարի հիմնական դրվագները: Մասնավորապես, փաստաթղթում ներկայացված է 19-րդ դարի վերջին հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի զանգվածային ոչնչացման քաղաքականությունը, որն իր գագաթնակետին է հասել 1915թ. ապրիլի 24-ին: Նախաձեռնության հեղինակն է երկրի իշխող Աշխատավորական կուսակցության պատգամավոր Օսվալդո Նոգեյրան: Բանաձեւն ընդունվել է միաձայն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---