Բենիսիո դել Տորոն հանդես կգա կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի դերում![]() 15 նոյեմբերի 2012 - 20:41 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան դերասան Բենիսիո դել Տորոյին դեր են առաջարկում «Կորսված դրախտ» ռոմանտիկ թրիլերում: Ֆիլմի գլխավոր հերոսն է երիտասարդ սերֆեր Նիկը, ով գալիս է Կոլումբիա եղբոր մոտ և այնտեղ սիրահարվում Մարիա անունով աղջկա: Հետո Նիկը պարզում է, որ իր սիրեցյալի հորեղբայրը նարկոբարոն Պաբլո Էսկոբարն է: Տորին առաջարկում են հենց Էսկոբարի դերը: Ֆիլմի ռեժիսորն է Անդրեա դի Ստեֆանոն: Ֆիլմի բյուջեն կկազմի շուրջ 25 մլն դոլար: Նկարահանումները կսկսվեն Պանամայում 2013-ի մարտին և կտևեն 11 շաբաթ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |