Բենիսիո դել Տորոն հանդես կգա կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի դերում

Բենիսիո դել Տորոն հանդես կգա կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի դերում

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան դերասան Բենիսիո դել Տորոյին դեր են առաջարկում «Կորսված դրախտ» ռոմանտիկ թրիլերում: Ֆիլմի գլխավոր հերոսն է երիտասարդ սերֆեր Նիկը, ով գալիս է Կոլումբիա եղբոր մոտ և այնտեղ սիրահարվում Մարիա անունով աղջկա: Հետո Նիկը պարզում է, որ իր սիրեցյալի հորեղբայրը նարկոբարոն Պաբլո Էսկոբարն է: Տորին առաջարկում են հենց Էսկոբարի դերը:

Ֆիլմի ռեժիսորն է Անդրեա դի Ստեֆանոն: Ֆիլմի բյուջեն կկազմի շուրջ 25 մլն դոլար: Նկարահանումները կսկսվեն Պանամայում 2013-ի մարտին և կտևեն 11 շաբաթ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---