Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան ճանաչում է Սիրիայի Ընդդիմության ազգային կոալիցիան

Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան ճանաչում է Սիրիայի Ընդդիմության ազգային կոալիցիան

PanARMENIAN.Net - Թուրքիան ճանաչում է Սիրիայի Ընդդիմության ազգային կոալիցիաին որպես սիրիացի ժողվորդի միակ օրինական ներկայացուցիչ, հինգշաբթի օրը հաղորդել է Ֆրանս Պրես գործակալությունը՝ մեջբերելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուին:

Նա նման հայտարարությամբ հանդես է եկել Ջիբուտիում Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը: Դավութօղլուն կոչ է արել ԻՀԿ մեջ մտնող մյուս երկրներին հետևել Անկարայի օրինակին:

Անցած երեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ընդդիմության ազգային կոալիցիան ճանաչել է երկրի ապագա օրինական կառավարություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---