Դարձյալ երկրաշարժ է եղել Իրանում. Այն զգացվել է նաև Հայաստանում

Դարձյալ երկրաշարժ է եղել Իրանում. Այն զգացվել է նաև Հայաստանում

PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 03.58-ին, Իրանում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը եղել է Իրանի Ահար քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արեւմուտք ընկած տարածքում:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը, երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.58˚ և արեւմտյան երկայնություն 46.82˚:

Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում և Կապանում 2-3 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---