Ռիշար Գալիանոյի ելույթով Կամերային նվագախումբը կտոնի իր 50-ամյակը

Ռիշար Գալիանոյի ելույթով Կամերային նվագախումբը կտոնի իր 50-ամյակը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) հետ ելույթ կունենա վիրտուոզ ջազ ակորդեոնահար, Աստոր Պիացոլլայի աշակերտ Ռիշար Գալիանոն: Այս մասին հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը: Համերգը կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում, և նվիրվելու է նվագախմբի 50-ամյակին:

Ռիշար Գալիանոն ծնվել է 1950 թվականին: Նա համարվում է «նոր մյուզետ» երաժշտական ուղղության հիմնադիրը: Նվագում է ակորդեոն և բանդոնեոն:

Երաժիշտը թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ, որոնցից ամենահայտնին են «Piazzolla Forever»-ը և «Blow up»-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---