Դարոն Մալաքյանն աշխատում է Scars on Broadway-ի երկրորդ ձայնասկավառակի վրա

Դարոն Մալաքյանն աշխատում է Scars on Broadway-ի երկրորդ ձայնասկավառակի վրա

PanARMENIAN.Net - System of a Down ռոք խմբի կիթառահար Դարոն Մալաքյանն իր Scars on Broadway խմբի հետ աշխատում է երկրորդ ձայնասկավառակի վրա: Այս մասին հայտնում է blabbermouth-ը: Ձայնագրությունները սկսվել են վերջերս, Լոս Անջելեսի ստուդիաներից մեկում:

2008 թ-ին Մալաքյանը չեղյալ էր հայտարարել խմբի շրջագայությունը, պատճառաբանելով, որ նրա մոտ բացակայում է խանդավառությունը:

Գալիք ձայնասկավառակն ընդգրկելու է "Dictator" և "Till The End" հայտնի երգերը:

Նոր կազմով խումբը ելույթ է ունեցել սեպտեմբերի 22-ին: Հիշեցնենք, որ նախկինում խմբի անդամներից էր նաև System of a Down-ի հարվածային գործիքների երաժիշտը` Ջոն Դոլմայանը:

Scars on Broadway-ի առաջին ձայնասկավառակն այդքան էլ մեծ հաջողություն չունեցավ: Այն վաճառվեց մոտ 24.000 օրինակով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---