«Հայկական ժամանակ». Ալյուրը կրկին կթանկանա

«Հայկական ժամանակ». Ալյուրը կրկին կթանկանա

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ առաջիկայում Հայաստանում կրկին ալյուրի գնի աճ կարձանագրվի: Ըստ թերթի, պատճառը Հայաստան ներկրվող ալյուրի մաքսազերծման ծախսերի բարձրացումն է: Այս շաբաթվա սկզբից մեկ տոննա ալյուրի մաքսազերծումը թանկացել է 10 դոլարով:

Խնդիրն այն է, որ մինչև վերջերս Հայաստան ներկրվող ալյուրի մաքսային գինը ներկայացվում էր մի քիչ պակաս, քան իրականում էր, ինչի հետևանքով մաքսազերծումն էլ մի քիչ էժան էր նստում ներկրողի վրա: Մինչև տարեվերջ բյուջետային հավաքագրումը մեծացնելու նպատակով՝ որոշվել է ալյուրի մաքսազերծումը թանկացնել:

Ներկրողների հետ թերթի թղթակցի հետ զրույցից պարզ է դարձել, որ նրանք պատրաստվում են մեծածախ վաճառողներին մատակարարվող ալյուրի գինը բարձրացնել սահուն, որպեսզի մանրածախ շուկայում ևս գինն աճի սահուն և դժգոհությունների առիթ չտա:

«Այդուհանդերձ, որքան էլ գինը սահուն աճի, արդյունքը նույնն է: Եթե մայիսին 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը մեծածախ կետերում վաճառվում էր 27 դոլարով կամ 10 հազար 780 դրամով, ապա ներկայումս դրա գինը 33 դոլար է կամ 13 հազար 430 դրամ»,-մեկնաբանում է թերթը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---