Ամուսնալուծությունների գլխավոր պատճառն արժեհամակարգի անկումն է, գտնում են հոգևորականը և հոգեբանը

Ամուսնալուծությունների գլխավոր պատճառն արժեհամակարգի անկումն է, գտնում են հոգևորականը և հոգեբանը

PanARMENIAN.Net - Հայաստանում ամուսնալուծությունների գլխավոր պատճառը ոչ թե սոցիալական ծանր պայմաններն են, այլ արժեհամակարգի կորուստը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Նրա կարծիքով ընտանիքն իր նշանակությունը կորցրել է, և ամուսնությունը դարձել է խաղ ու պար, որի պատճառներից մեկն էլ նաև հեռուստատեսությունն է: «Ընտանիքը պետք է հիմնված լինի սիրո վրա: Ամեն ինչն հպանցիկ է դարձել, և նույնիսկ պսակադրությունը տեսանյութի մի մաս է դարձել»,-ասաց նա:

Նա նշեց, որ այնուամենայնիվ սոցիալական վիճակն էլ է նպաստում ամուսնալուծություններին: Արտագնա աշխատանքի մեկնողների պատճառով մասնատվում է ընտանիքը, ավելանում են ամուսնական դավաճանությունները:

«Մենք պետք է մտածենք, ինչպես բուժենք, ոչ թե մեղավոր փնտրենք»,-կարծում է հոգևորականը:

Ասուլիսի մյուս բանախոս, Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոսացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը նշեց, որ հայ մարդը կորցրել է վստահությունն իր ուժերի նկատմամբ, որի պատճառով ամուսնալուծվում է, կամ ընտանիք չի կազմում: Նա նույնպես պատճառը տեսնում է ոչ թե սոցիալական խնդիրների, այլ արժեհամակարգի կորուստի մեջ: Մարոզյանը նաև գտնում է, որ ինքնասպանությունների աճի թիվը կապված է անպաշտպանվածության զգացողության հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---