Իսրայելը ՀՀՊ ուժեր է կիրառում Թել Ավիվը պաշտպանելու համար

Իսրայելը ՀՀՊ ուժեր է կիրառում Թել Ավիվը պաշտպանելու համար

PanARMENIAN.Net - Իսրայելի զինվորականները շաբաթ օրը հակահրթիռային պաշտպանության են դիմել Թել Ավիվը պաշտպանելու համար: Երկու օր շարունկ Թել Ավիվում օդային տագնապի ազդանշաններ են հնչում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Երկաթե գմբեթի» հինգերորդ ջոկատը տեղակայվել է քաղաքի արվարձանում: Մյուս չորսը գործում են հարավային շրջաններում»,-ասել է գործակալության զրուցակիցը: 10 տարի շարունակ Գազայի հատվածից հրթիռակոծությունների համար խոցելի էր համարվում միայն Իսրայելի հարավային մասը, որտեղ ապրում է մեկ մլն մարդ՝ բնակչության մեկ ութերորդը: Սակայն, վերջին օրերին պաղեստինցի գրոհայինները երկու անգամ հրթիռակոծեցին Թել Ավիվը՝ նման բան չէր եղել 1991թ. ի վեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---