Ռուսաստանը դարձել է նավթի արդյունահանման համաշխարհային առաջատար

Ռուսաստանը  դարձել է նավթի արդյունահանման համաշխարհային առաջատար

PanARMENIAN.Net - Ռուսաստանն առաջ է անցել Սաուդյան Արաբիայից և դարձել նավթի արդյունահանման համաշխարհային առաջատար: Նավթային վիճակագրության համատեղ նախաձեռնության (JODI, Joint Organisations Data Initiative) տվյալներով, սեպտեմբերին ՌԴ-ում նավթի արդյունահանման օրական ծավալը կազմել է 10 մլն բարել, միաժամանակ Սաուդյան Արաբիայում արդյունահանումը 280 հազար բարելով պակաս է եղել:

Միաժամանակ, ՌԴ էներգետիկայի նախարարության տվյալներով, սեպտեմբերին երկիրն արդյունահանել է օրական 10,39 մլն բարել նավթ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

JODI-ն ստեղծվել է նավթի արդյունահանման մասին տվյալների փոխանակման համար: Նախագիծը տվյալներ է ստանում 90 երկրների պրոֆիլային նախարարություններից և 6 միջազգային կազմակերպություններից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---