ՌԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀՀ ՀԵՏ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅԱՄԱՆԱԳՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել եւ Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ գործող կամավոր վերաբնակեցման ընթացքի կանոնակարգման մասին պայմանագրի գործողության ժամակետը երկարացնելու մասին արձանագրությունը: Համապատասխան հրամանագիր է ստորագրել ՌԴ վարչապետ Միխաիլ Ֆրադկովը: Պայմանագիրը ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին եւ երկարացվել է 2004 մարտի 4-ին Երեւանում: Ըստ փաստաթղթի, ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Չեկալինը նշանակվում է ՌԴ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ ՌԴ Դաշնային Ժողովի կողմից այս հարցի քննարկման ժամանակ, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---