Հայաստանի բուհերի դասախոսները մասնակցել են Ռյազանում անցկացված «Գիրքն ազգային մշակույթի հիմքն է» համաժողովին

Հայաստանի բուհերի դասախոսները մասնակցել են Ռյազանում անցկացված «Գիրքն ազգային մշակույթի հիմքն է» համաժողովին

PanARMENIAN.Net - Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում վերջերս Ռուսաստանի Դաշնությունում ` Ռյազանի Սերգեյ Եսենինի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել «Գիրքն ազգային մշակույթի հիմքն է» ազգային գիտագործնական համաժողովը: Այն կազմակերպվել էր Ռյազանի հայ համայնքի և համալսարանի համատեղ նախաձեռնությամբ ու Ռուսաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Համաժողովին ռուս մասնագետների հետ մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել Հայաստանից ժամանած պատվիրակության անդամները ` Երևանի պետական լեզվաբանական համալսարանի պրոռեկտոր Լ. Ֆլջյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Է. Մինասյանը, ռուսական լեզվաբանության ֆակուլտետի դեկան Պ. Բալայանը և հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Ա. Ավագյանը: Համաժողովը վարել է Ռյազանի համալսարանի ռեկտոր Ի. Շեինան, ելույթ են ունեցել Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային հարաբերությունների և սոցիալ-քաղաքական գիտությունների ֆակուլտետի համաշխարհային մշակույթի ամբիոնի վարիչ Մ. Պոլետաևան, ՌՊՀ պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Յա. Կոլկերը, ՌՊՀ Եսենինի անվան գիտական կենտրոնի ղեկավար Օ. Վորոնովան, ՌՊՀ ռուսական լեզվաբանության և ազգային մշակույթի ֆակուլտետի պրոֆեսոր Ա. Սոլովյովը: Համաժողովին մասնակցել են ոչ միայն ռուս համալսարանականներ ու գիտնականները, այլև Ռյազանի մարզային կառավարության, Դումայի և քաղաքապետարանի ներկայացուցիչները, հայտնում է «Գիրք» հիմնադրամի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---