ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ17 մայիսի 2005 - 08:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վարշավայում հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերրերո Վալդներին, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում Հայաստանի համար Գործողությունների ծրագրի մշակման հետ կապված հարցեր: Բենիտա Ֆերրերո Վալդները ողջունել է այն փաստը, որ Ծրագրի մշակման աշխատանքների համար Հայաստանում ստեղծվել է հատուկ միջգերատեսչական խումբ: Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես, Սահմանադրության եւ Ընտրական Օրենսգրքի բարեփոխման գործընթացները: Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նաեւ Սլովակիայի նախագահ Իվան Գասպարովիչին, Լիտվային նախագահ Վալդաս Ադամկուսին եւ Կիպրոսի նախագահ Տասոս Պապադոպուլոսին: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է Իվան Գասպարովիչին այցելել Հայաստան: Տասոս Պապադոպուլոսի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահների փոխայցելությունների վերաբերյալ, որոնց ժամկետները կճշտվեն դիվանագիտական խողովակներով: Մայիսի 17-ին Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն, որից հետո հայկական պատվիրակությունը կվերադառնա Երեւան: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին ևս չեն թողնում գյուղ մտնել Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» |