Ժամանակակից իրանական գրականության երեկո` Բյուրոկրատ գրախանութում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին` ժամը 17:30-ին Բյուրոկրատ գրախանութը կազմակերպում է ժամանակակից իրանական գրականության երեկո: Նկարիչ-դիզայներ Էդիկ Պօղոսեանը, ճարտարապետ Ռազմիկ Ամիրխանյանը և գրող, մշակութաբան Տաթև Չախչախեանը կընթերցեն 20-րդ դարի երկրորդ կեսի իրանական պոեզիայի լավագույն հեղինակների բանաստեղծությունները` հայերեն թարգմանությամբ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Տաթև Չախչախեանը նշեց, որ բանաստեղծությունները հիմնականում թարգմանել են Էդիկ Պօղոսեանն ու Ռազմիկ Ամիրխանյանը, իսկ ինքը խմբագրել է:

Երեկոյի ընթացքում կընթերցվեն Հոսեյն Փանահիի, Շահյար Ղանբարիի, Ֆորուղ Ֆառոխզադի, Մոհամադռեզա Աբդոլմալեքյանի, Գարուս Աբդոլմալեքյանի, Ահմադ Շամլուի և Սոհրաբ Սեփեհրիի ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---