Անցկացվել է Վիկտոր Ալիխանյանի անվան սամբոյի հուշամրցաշար

Անցկացվել է Վիկտոր Ալիխանյանի անվան սամբոյի հուշամրցաշար

PanARMENIAN.Net - Երևանի «Աշխատանք» ընկերության մարզադահլիճում տեղի է ունեցել Հայաստանի վաստակավոր մարզիչ, Հայաստանում սամբո մարզաձևի հիմնադիրներից` Վիկտոր Ալիխանյանի հուշամրցաշարը: Մասնակցում էին Շիրակի, Լոռիի, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ ավելի քան 250 պատանի մարզիկներ:

Արդեն 14-րդ անգամ անցկացվող մրցաշարի նպատակն էր սամբոյի հանրահռչակումը, պատանի մարզիկների ուժերի փորձարկումը, ծանոթությունը՝ պաշտոնական մրցումների ընթացակարգին ու մրցավարների նոր սերնդի փորձի ձեռքբերումը, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Նախորդ տարի մրցաշարին մասնակցել է 125 մարզիկ, այս տարի այդ թիվը հասել է 286-ի:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---