Զովունիում սիբիրախտի դեպքը հաստատվել է

Զովունիում  սիբիրախտի դեպքը հաստատվել է

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Զովունի գյուղում գրանցված կովի անկման դեպքը ևս սիբիրախտի հետևանքով է եղել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը: Հիշեցնենք,որ դեպքը գրանցվել էր նոյեմբերի 13-ին: Լաբորատոր ախտորոշման արդյունքներով հաստատվել է, որ կենդանին վարակված է եղել սիբիրախտով:

Նշենք, որ Հայաստանի 4 մարզերում ավելելի վաղ հայտնաբերվել էր սիբիրախտ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---