Ռուսաստանը բանաձև է ներկայացրել ՄԱԿ ԱԽ Գազայի հատվածում բռնությունը դադարեցնելու պահանջով![]() 20 նոյեմբերի 2012 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը բանաձև է ներկայացրել ՄԱԿ ԱԽ Գազայի հատվածում բռնությունը դադարեցնելու պահանջով և պաղեստինա-իսրայելյան բանակցությունների կոչով: ՄԱԿ ԱԽ-ն օրվա մեջ երկրորդ խորհրդակցությունն է անցկացրել Գազայի հատվածում իրավիճակի շուրջ, որտեղ նոյեմբերի 14-ին Իսրայելը ռազմական գործողություն է սկսել ի պատասխան պաղեստինցիների հրթիռային գնդակոծությունների: Ըստ բանաձևի նախագծի, ՄԱԿ ԱԽ-ն պետք է «լուրջ մտահոգություն հայտնի Գազայում և նրա շուրջ վտանգավոր էսկալացիայի և իրավիճակի կտրուկ վատթարացման վերաբերյալ, հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում ծանր կորուստների և հումանիտար իրավիճակի վատթարացման հետ կապված»: Բանաձևում նշվում է նաև, որ «Իսրայելի քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի»: Քվեարկության համար ներկայացված փաստաթղում չկան մեղադրանքներ ինչպես պաղեստինցիների, այնպես էլ իսրայելցիների հասցեին: Ըստ ԶԼՄ-ների, իսրայելյան գնդակոծությունների արդյունքում արդեն շուրջ 100 պաղեստինցի է զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |