Թեհրան. ՄԱԳԱՏԷ-ի հետ հաջող բանակցությունների գրավականը բանականությունն ու տրամաբանությունն են![]() 20 նոյեմբերի 2012 - 14:11 AMT PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ի հետ հաջող բանակցությունների գրավականը բանականությունն ու տրամաբանությունն են, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը Թեհրանում կայացած մամլո ասուլիսում, հայտնում է Press TV-ն: «Բանակցությունները շուտով կկայանան և մենք հուսով ենք, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները լուրջ տրամաբանական եզրակացություն կանեն»,-ասել է Մեհմանփարաստը՝ հավելելով, որ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքը պետք է երաշխավորվի: ՄԱԳԱՏԷ-ն ու Իրանը պայմանավորվել են բանակցությունների հերթական փուլն անցկացնել դեկտեմբերի 13-ին: Ըստ Մեհմանփարաստի, Իրանը պատրաստ է կառուցողական բանակցությունների նաև միջազգային միջնորդների վեցնյակի հետ: «Եթե 5+1 խումբը փոխի իր սխալ մոտեցումը բանականի, մենք փոխըմբռնման կգանք և բոլոր խնդիրները կլուծվեն»,-ասել է Մեհմանփարաստը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |