ՀՀ վարչապետ. Ֆլորա Մարտիրոսյանի թողած ժառանգությամբ դեռ կշարունակեն հիանալ բազմաթիվ սերունդներ![]() 20 նոյեմբերի 2012 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական խոսք է հայտնել հայ անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ: «Խոր վշտով տեղեկացա անվանի հայ երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին: Նա մեր ժամանակների բացառիկ երգչուհիներից էր, ով իր անզուգական ձայնով գերել է բազմաթիվ սրտեր ու հոգիներ: Մեծ ու անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը հայ երգարվեստում: Նրա թողած ժառանգությամբ դեռ կշարունակեն հիանալ բազմաթիվ սերունդներ: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |