Այաթոլլա Ալի Համենեի. Սիրիական ընդդիմությունը պետք է դադարեցնի զինված պայքարը

Այաթոլլա Ալի Համենեի. Սիրիական ընդդիմությունը պետք է դադարեցնի զինված պայքարը

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմությունը պետք է դադարեցնի զինված պայքարը, որպեսզի կառավարությունը կարողանա լսել նրանց տեսակետն ու պահանջները: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին:

Համենեին, կտրուկ քննադատելով մի շարք պետությունների, որոնք զենք են մատակարարում սիրիական ընդդիմությանը, ընդգծել է, որ մատակարարումը չդադարեցնելու դեպքում անհնար կլինի կարգավորել սիրիական ճգնաժամը:

Համենեիի խոսքովբ, Արևմտյան երկրները մտադիր են թուլացնել և ոչնչացնել Սիրիան, որը տարածաշրջանում հիմնական ընդդիմացող հանգույցն է: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---