Ամերիկացի դպրոցականը կրակել է իր դասընկերների վրա

Ամերիկացի դպրոցականը կրակել է իր դասընկերների վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում տեղի է ունեցել կրակոցների հերթական դեպքը: Ֆլորիդայում աշակերտը դպրոց գնալու ճանապարհին կրակ է արձակել դպրոցական ավտոբուսի մեջ:

Մահացել է 13-ամյա մի աղջիկ, ընդ որում ամեն ինչ տեղի է ունեցել նրա կրտսեր քրոջ աչքի առաջ, հաղորդում է Vesti.ru-ն: Աղջիկն այժմ ոստիկանությանը ցուցմունք է տալիս:

Ավտոբուսում գտնվել են ևս յոթ երեխաներ, նրանցից ոչ մեկը չի տուժել: Դպրոցականին արդեն ձերբակալել են, նրա արարքի դրդապատճառները պարզվում են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---