ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԵՌԱԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ19 մայիսի 2005 - 09:35 AMT PanARMENIAN.Net - Սվերդլովսկի մարզի իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել Վերխնյայա Պիշմայում հայերի եռակի սպանության բոլոր հինգ մասնակիցներին, տեղեկացնում է «Նովի ռեգիոն» գործակալությունը: Ինչպես տեղեկացրել են Սվերդլովսկի մարզային դատախազությունում, աշխատելու համար Ուրալ մեկնած Հայաստանի երեք քաղաքացիների սպանել են 17-ից 20 տարեկան երիտասարդներ: Բոլորը Վերխնյայա Պիշմա քաղաքի բնակիչներ են: Նախնական քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բացահայտվել է, որ սպանությունը կատարվել է հարբած վիճակում շահադիտական մղումներով` նպատակ ունենալով կողոպտել սպանվածներին: Հետաքննությամբ քննարկվում են նաեւ հանցագործության կատարման այլ վարկածներ: Սվերդլովի մարզի հայ համայնքի ղեկավարությունն արդեն տեղեկացված է իրենց հայրենակիցների զոհման պատճառների մասին: Գործի հետաքննությունն իր հատուկ վերահսկողության տակ է առել Սվերդլովսկի մարզի դատախազը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը Էջմիածնից 6 բերման ենթարկված կա զենք–զինամթերք պահելու կասկածանքով Ըստ շարժման, բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, որոնք պատրաստվում էին դիմավորել Փաշինյանին Հունահայոց կազմակերպությունները զորակցություն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Թափ առած շարժումը ուղղակի մերժումն է ժողովուրդին կողմից՝ իր հաշվին կայացվող որոշումների»,–ասվում է հայտարարության մեջ Միրզոյանն ու Բայրամովը մայիսի 11–ին կշարունակեն բանակցել Մայիսի 10–ին տեղի է ունեցել առաջին փուլը |