2012թ աշխարհում զոհվել է 119 լրագրող

2012թ աշխարհում զոհվել է 119 լրագրող

PanARMENIAN.Net - Նախորդ տարվա ընթացքում 119 լրագրողներ են զոհվել` կատարելով իրենց ծառայողական պարտականությունները:

Զոհված լրագրողների քանակությամբ 2012-ը գերազանցել է նախորդ տարիները, ասվում է Մամուլի միջազգային ինստիտուտի (International Press Institute, IPI) զեկույցում: IPI-ն իր զեկույցները կազմում է սկսած 1997թ:

Համաձայն զեկույցի, լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը Սիրիան է. այնտեղ արդեն զոհվել է 36 թղթակիցներ և ԶԼՄ-ների այլ ներկայացուցիչներ:

IPI-ի կարծիքով այս լրագրողների մեծ մասը դիտմամբ է սպանվել` տեղեկատվության տարածումը կանխելու համար:

Լրագրողների համար վտանգավորության առումով երկրորդ հորիզոնականում է Սոմալին, որտեղ սպանվել է 16 լրագրող:

Ռուսաստանն ու ԱՊՀ երկրները զեկույցում չեն հիշատակվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---