ԿՍՏԵՂԾՎԻ ԹՈՒՐՔ-ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ

PanARMENIAN.Net - Թուրքիան կաջակցի Ադրբեջանի Զինված ուժերի բարեփոխումներին, ուղղված ինտեգրմանը ՆԱՏՕ-ի հետ, հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները: Մոտ ժամանակներս այդ կապակցությամբ ակնկալվում է մի խումբ թուրք սպաների այցը Ադրբեջան, որոնք կլինեն պաշտպանության նախարարությունում, հատուկ պահպանության պետական ծառայությունում եւ ներքին զորքերում, կծանոթանան այդ ձեռնարկություններում անցկացվող աշխատանքին եւ կանեն իրենց առաջարկները: Ըստ ԱՀ Պաշտպանության նախարարության աղբյուրի, պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել Թուրքիայի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Իլկեր Բաշբուրգի վերջրես Ադրբեջան կատարած այցի ժամանակ: Թուրքական կողմը խոստացել է ավելացնել Ադրբեջանի զինված ուժերին տրամադրվող օգնությունը, ընդ որում այդ աջակցությունը կուղղվի հիմնականում բարեփոխումների անցկացմանը: Բանակցությունների ժամանակ ադրբեջանական կողմից քննարկվել են կադրերի պատրաստման, ինչպես նաեւ նյութա-տեխնիկական համագործակցության նոր ուղղությունների հաստատման ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը: Թուրքիան կքննարկի Նախիչեւանի ինքնավար հանրապետությունում տեղակայված զինվորկան զորամասերի ապահովման հարցը: Աղբյուրը նշել է, որ ՆԻՀ տեղակայված զորամասերի պահավումը եւ մատակարարումը մինչ այժմ իրագործել է թուրքական կողմը եւ օրերս Նախիչեւանի կորպուս է ուղարկվել 3 մլն դոլարի օգնություն (հագուստ, պարեն, բժշկական պտույքներ, կապի միջոցներ): Ըստ աղբյուրի, մոտ ժամանակներս սպասվում է Թուրքիայի հետ նոր պայամանագրի կնքում ադրբեջանական զինված ուժերի տեխնիկական ապահովման ակտիվացման ուղղությամբ.«Ըստ պայմանագրի, Թուրքիան կաջակցի Ադրբեջանի ներքին զորքերի, Հատուկ պահպանման պետական ծառայության եւ ԶԾՈՒ-ի տեխնիկական ապահովմանը: Միաժամանակ Թուրքիան մտադիր է աջակցել Ադրբեջանի ՀՕՊ-ի զորքերի արսենալի նորացմանը: Թուրքական կողմը օժանդակություն է առաջարկել Նախիչեւանում նոր ռազմական օդանավակայանի կառուցման հարցում»: Ըստ աղբյուրի, նախատեսվում է Թուրքիայի ժանդարմերիայի եւ Ադրբեջանի Հատուկ պահպանման պետական ծառայության եւ ներքին զորքերի համատեղ զորավարժությունների անցկացում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի պաշտպանության նպատակով: Նրա խոսքերով, բանակցությունների առարկա կծառայեն ադրբեջանա-վրացա-թուրքական ռազմական դաշինքի ստեղծման հարցը եւ այդ հարցը կքննարկվի ամռանը Բաքվում` երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: «Ռազմական դաշինքի ստեղծման հարցը բարձրացվում է արդեն մի քանի տարի: Ըստ ամենայնի, Բաքու-Ջեյհան նավթատարի շահագործումը կհանգեցնի այդ պլանի իրականացմանը: Դաշինքի շրջանակներում Թուրքիան կաջակցի Ադրբեջանի եւ Վրաստանի զինված ուժերի ինտեգրմանը ՆԱՏՕ-ին, անհրաժեշտ օգնություն ցույց կտա, թուրք սպաները որպես խորհրդատուներ կօժանդակեն այդ երկրների զինուժի բարեփոխմանը»: Ըստ աղբյուրի, դաշինքի շրջանակներում կանցկացվեն հրամանատարաշտաբային եւ դաշտային զորավարժություններ, համատեղ պայքար կտարվի ահաբեկչության դեմ, զենքի եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Չի բացառվում նաեւ Ուկրաինայի միացումը այդ դաշինքին: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում հայտարարել են, թե ներկայումս Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կա համագործակցություն բոլոր ոլորտներում, այդ թվում ռազմական կրթության եւ կադրերի կատարելագործման ոլորտներում, եւ որ թուրք սպաները աջակցում են Ադրբեջանի զինուժին որպես խորհրդատուներ:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---