Հանրային խնդիրները լուսաբանող նկարազարդումները կցուցադրվեն «Բյուրոկրատ» գրախանութում

Հանրային խնդիրները լուսաբանող նկարազարդումները կցուցադրվեն «Բյուրոկրատ» գրախանութում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին` ժամը 18:00-ին, «Բյուրոկրատ» գրախանութում տեղի կունենա «Մարդը» ցուցահանդեսի բացումը: Այն կազմակերպվել է «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի շրջանակում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց ծրագրի հիմնադիր Լիա Մխիթարյանը, «Մարդը» ցուցահանդեսը նվիրված է ծրագրի ընթացքում ստեղծված հանրային խնդիրները լուսաբանող նկարազարդ ստեղծագործությունների ցուցադրությանը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչ դեկտեմբերի 6-ը:

«Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի նպատակն է արվեստի միջոցով լսելի դարձնել հանրային նշանակության խնդիրները:

Ծրագրի 6 ամիսների ընթացքում ստեղծվել են առկա սոցիալական խնդիրները լուսաբանող ավելի քան 80 նկարազարդ պատմություններ, սոցիալական գովազդներ, ինչպես նաև ստեղծվել են փողոցային արվեստի նմուշներ, կազմակերպվել հանրային «ՍՈՑԱՐՏ» բացօթյա նկարչական միջոցառումը` նպատակ ունենալով բարձրաձայնել առկա սոցիալական խնդիրները նկարելու միջոցով:

«Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագիրն իրականացվում է` որպես «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի մի մաս: Վերջինիս նպատակն է Հայաստանում առավել հասանելի անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլնտրանքային միջոցներով` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Ինտերնյուս Նեթուորք (ԱՄՆ), Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---