Պաղեստինի ազգային վարչակազմի ԱԳ նախարարը Իսրայելին մեղադրել է հրադադարը խախտելու մեջ

Պաղեստինի ազգային վարչակազմի ԱԳ նախարարը Իսրայելին մեղադրել է հրադադարը խախտելու մեջ

PanARMENIAN.Net - Իսրայելի և Գազայի սահմանից ոչ հեռու պաղեստինցու սպանելով` իսրայելցի զինվորականները խախտել են չորեքշաբթի օրը կնքված հրադադարը, ուրբաթ օրը հայտարարել է Պաղեստինի ազգային վարչակազմի ԱԳ նախարար Ռիյադ ալ-Մալիքին` իտալացի գործընկերոջ` Ջուլիո Տերցիի հետ հանդիպման ընթացքում:

«Սա համաձայնագրի ակնհայտ խախտում է և չպետք է կրկնվի»,-ասելէ ալ-Մալիքին, փոխանցում է Վզգլյադ.ռու-ն` հղելով «Ինտերֆաքսին»:

Ինչպես հաղորդվում է, ուրբաթ օրը իսրայելցի զինվորականները կրակ են բացել Գազայի հատվածի մի խումբ բնակիչների վրա, ինչի արդյունքում զոհվել է 1, մահացել 15 մարդ: Ավելի ուշ Իսրայելը հայտարարել է, որ միջադեպի պատճառը պաղեստինցիներն էին, ովքեր փորձել են հատել սահմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---